Արմինֆո. Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը պատմել է հայ գործընկերոջ հետ հանդիպման մասին:
<Ընդհանուր առմամբ, բանակցությունները տևել են ավելի քան երեք ժամ: Տեղի է ունեցել կարծիքների հետաքրքիր և կարևոր փոխանակում հակամարտության կարգավորման շարունակվող զարգացման, ինչպես նաև այն մասին, թե ինչ է անհրաժեշտ անել տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման համար: Մենք պայմանավորվել ենք շարունակել այդ բանակցությունները հաջորդ ամիս, այդ թվում՝ տարածաշրջան համանախագահների այցի շրջանակում>,- ասել է Մամեդյարովը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նշենք, որ սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: