Արմինֆո. Նյու Յորքում՝ ՄԱԿ-Ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում, տեղի է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի հետ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունում, հանդիպմանը քննարկվել է երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցերի լայն շրջանակ: Հատուկ ուշադրություն է դարձվել միջազգային համաժողովների շրջանակներում ռուս-հայկական փոխգործակցությանը: