Արմինֆո.Սեպտեմբերի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։
ԱԳ նախարարները քննարկել են ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր, ներկայացրել ՄԱԿ-ի շրջանակներում իրենց առաջնահերթությունները, անդրադարձ է կատարվել ՄԱԿ-ի հարթակում ՀԱՊԿ անդամ-պետությունների նախաձեռնություններին ու դրանց փոխադարձ սատարմանը, մտքեր են փոխանակել ՀԱՊԿ ընթացիկ աշխատանքների շուրջ:
Իր խոսքում նախարար Մնացականյանը կարևորել է նախարարական հանդիպման այս ավանդական ձևաչափը, որպես արտաքին քաղաքական համակարգման արդյունավետ հարթակ:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման շրջանակներում ծավալվող գործընթացի շուրջ:
ՀԱՊԿ անդամ պետությունների նախարարների ուշադրության են ներկայացվել նոյեմբերին Աստանայում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի ու կանոնադրական մարմինների նիստերին, ինչպես նաև կազմակերպության աշխատանքային օրակարգին առնչվող հարցեր:
Հանդիպման ավարտին ԱԳ նախարարները ստորագրել են «Տարածաշրջանային կազմակերպությունների հետ ՀԱՊԿ համագործակցության ակտիվացմանե, «Աֆղանստանում իրադրության, երկրի հյուսիսային նահանգներում ԻԼԻՊ-ի դիրքերի ամրապնդման և Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունից թմրամիջոցների տարածման վտանգի աճիե, «Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում իրադրության կայունացմանն ուղղված ջանքերիե վերաբերյալ հայտարարությունները։