Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ չպետք է ինքնանպատակ լինի, այլ պետք է բովանդակություն ունենա, հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների այսօրվա հանդիպմանը քննարկվի Ալիև-Փաշինյան հանդիպման կազմակերպման հարցը:
<Բովանդակություն լինելու պարագայում պետք է ձեռք բերվեն պայմանավորվածություններ կարգավորման սկզբունքների վերաբերյալ: Մենք բազմամյա դառը փորձ ունենք, թե ինչպես ենք պայմանավորվում, իսկ հետո Ադրբեջանն արգելակում է դրանց իրականացումը: Այո, Փաշինյանը ընդգծել է, որ պետք է կատարվեն ձեռքբերված բոլոր պայմանավորվածությունները: Խոսքը վերաբերվում է ապրիլյան ագրեսիայից հետո կայացած գագաթնաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, մասնավորապես՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների և թվաքանակի ավելացմանը>,- ասել է Բալայանը:
ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ Երևանի սկզբունքային դիրքորոշումը կայանում է այն բանում, որ անհրաժեշտ է ստեղծել պայմաններ, որոնք բարենպաստ պայմաններ կստեղծեն հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու համար: Նա համոզմունք է հայտնել, որ այդ հարցերը պետք է բարձրացվեն այսօր Նյու Յորքում Մամեդյարով-Մնացականյան հանդիպման ընթացքում: