Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող են հանդիպել Դուշանբեում կայանալիք ԱՊՀ գագաթաժողովում: Այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։
<Դժվար է ասել։ Տարբեր վարկածներ կան։ Այս տարի դեռ պետք է կայանան երկու երկրների առաջնորդների հանդիպումները։ Աստանայում տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը, այնուհետև դեկտեմբերին տեղի կունենա ԵԱՏՄ երկրների գագաթաժողովը։ Այսինքն՝ նրանք հանդիպումներ կունենան>,-ասել է նա լրագրողներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ որում, դիվանագետը դժվարացել է ասել, թե կոնկրետ երբ կարող է կայանալ Վլադիմիր Պուտինի այցը Երևան։ Դեսպանը նշել է, որ Փաշինյանի հրավերը վերջերս փոխանցվել է ռուսական կողմին:
ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի, արտգործնախարարների խորհրդի նիստը տեղի կունենք Դուշանբեում սեպտեմբերի 27-28-ը։ Փաշինյանը Դուշանբե կմեկնի Նյու Յորքից, որտեղ մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին: