Արմինֆո. ՀՀ ոստիկանությունը գրավոր ծանուցում է ստացել ռուսական կողմից ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու մասին, որը մեղադրվում է Հայաստանի սահմանադրական կարգի տապալման համար` 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին առնչվող գործի շրջանակում:
Հավելենք, որ ըստ ԶԼՄ-ների հաղորդումների, Միքայել Հարությունյանն այժմ Ռուսաստանում է: ԶԼՄ-ներում նաև լուրեր են տարածքում, թե ՀՀ պաշտպանության նախկին նախարարը երկար տարիներ ՌԴ քաղաքացի է: Հայաստանի ՀՔԾ-ն դեռ մեկ ամիս առաջ հայտարարել էր, որ այդ տեղեկատվությունը ճշտվում է, սակայն մինչ օրս այդ մասին հայտարարությամբ հանդես չի եկել: