Արմինֆո. Վարչապետ, «Իմ քայլը՚ շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է համանուն դաշինքից Երևանի քաղաքապետի պաշտոնի թեկնածու Հայկ Մարությանի հայտարարությունը, ով հայ հասարակությունը բաժանել է սևերի և սպիտակների (սպիտակները շարժման կողմնակիցներն են, սևերը` հակառակորդները – խմբ) և հայտարարել, որ իրենց դեմ խաղ չկա: Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անհաջող է որակել Մարությանի ձևակերպումները: «Ըստ երևույթին, դա եղել է թյուրիմացություն: Կարծում եմ, որ մեր ցանկացած հայտարարություն պետք է տեղավորվի սիրո և համերաշխության հեղափոխության շրջանակում: Ուստի կարծում եմ, որ մենք պետք է խոսենք ավելի վառ գույների մասին, քան` սևն ու սպիտակը՚, - ասել է Փաշինյանը: