Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհեթեթ է համարել մամուլի հրապարակումներն այն մասին, որ երկրի նախագահի պաշտոնում ինքը տեսնում է Լևոն Տեր-Պետրոսյանին:
<Եկեք աբսուրդ բաներ չխոսենք: ՀՀ նախագահն ընտրվել է այս տարվա մարտին՝ 7 տարի ժամկետով>,- նշել է Փաշինյանը լրագրողների հետ զրույցում:
Նշենք, որ վերջին ժամանակներս մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի փոխարեն նպատակադրվել է տեսնել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Լուրերի համաձայն՝ Արմեն Սարգսյանին փոխարինելու ցանկության առկայության մասին խոսվում էր դեռ վաղուց՝ թավշյա հեղափոխությունից հետո, սակայն հիմա, կարծես թե, դրանք ավելի առարկայական են դարձել: