Արմինֆո. Օգոստոսի 13-ի լույս 14-ի գիշերը «Նուբարաշեն՚ ՔԿՀ-ի կալանավորներից մեկը փախուստի փորձ է կատարել: Այս մասին հայտնում են ԱՆ Քրեակատարողական ծառայության լրատվական բաժնից:
Փախուստի փորձը կատարվել է գիշերը ժամը 3-ի սահմաններում: Կալանավորը կոտրել է սնունդ փոխանցելու համար նախատեսված դռնակն ու դուրս եկել մասնաշենք:
ՔԿՀ աշխատակիցներին, սակայն, հաջողվել է կանխել փախուստը: Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն: