Արմինֆո. Հայաստանին ռուսական զենքի մատակարարումների գործընթացը հարյուր միլիոնանոց ռազմական վարկի շրջանակում չի դադարեցվել:
Դիլիջանում լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նա հավաստիացրել է, որ Հայաստանին ռուսական զենքի մատակարարումների գործընթացը մինչ օրս շարունակվում է: Նախարարը նաև հիշեցրել է, որ Հայաստանը զենք է գնում ոչ միայն ՀԱՊԿ անդամ երկրներից, այլև ուրիշ երկրներից, որոնք կազմակերպության անդամ չեն:
Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ կանչման հարցին, ով որպես մեդարյալ է անցնում 2008 թվականի մարտի 1-ի քրեական գործով, Տոնոյանը հաղորդել է, որ ռուսական կողմը Հայաստանի պաշտպանության նախարարության առջև Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարց չի բարձրացրել: Նրա ասելով, առայժմ չի քննարկվել նաև այդ պաշտոնի համար Խաչատուրովի փոխարեն նոր թեկնածություն: «Կարծում եմ, որ Հայաստանը ՀԱՊԿ-ում պետք է նախագահի մինչև նախատեսված ժամկետի ավարտը՚, - նշել է նախարարը, հավելելով, ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության հարցը պետք է լուծվի հավաքական հիմունքով:
Հավելենք, որ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, թե Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդման առնչությամբ Ռուսաստանը մտադիր է դադարեցնել զենքի մատակարարումները Հայաստան` հարյուր միլիոնանոց վարկի շրջանակում: Սակայն այսօր Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը նույնպես այդ տեղեկատվությունը չի հաստատել: «Դա ոչ ստույգ տեղեկատվություն է, և ես այն չեմ հաստատում՚, - հայտարարել է նա: