Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մուշեղ Բաբայանին ազատել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
ԶԼՄ-ների համաձայն՝ հենց Բաբայանը պետք է այսօր իրականացներ 2008 թ. մարտի 1-ի գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը:
Նշենք, որ Քոչարյանը պետք է հարցաքննվի այսօր: Սակայն, ինչպես լրագրողներին հայտնել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, Քոչարյանը պետք է հարցաքննվի ոչ թե 12:00-ին, ինչպես հայտնում են մի շարք ԶԼՄ-ներ, այլ՝ այլ ժամի: «Բայց ես չեմ կարող ասել, թե հատկապես երբ՝ գաղտնիության նկատառումներից ելնելով»,- ասել է նա: Սողոմոնյանը հայտնել է նաև, որ հարցաքննության գործընթացը տեսագրվելու է, բայց հրապարակման ենթակա չէ: