Արմինֆո. «Ծանր է ոչ թե «մոնոմախի գդակը», այլ՝ ժողովրդին հիասթափեցնելու վախը, հույսերի չիրականացման իմաստով, որոնք կապվում են մեր կառավարության հետ: Մեծ պատիվ է ժողովրդի լիակատար վստահույթունն ունենալը, Հայաստանի Հանրապետությանը ծառայելը: Ես այդ բեռը վերցրել եմ ոչ թե հարկադրաբար, այլ՝ իմ կամքով»,- «Էխո Մոսկվի» ռադիոկայանին հարցազրույցոմ ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանն ասել է նաև, որ նոր կառավարությունը մտադիր է շտկումներ կատարել Սահմանադրությունում, մասնավորապես՝ վերացնել նախարարական պաշտոնների հավակնորդների համար վերջին հինգ տարում հանրապետությունում բնակության ցենզը: «Մենք դա անում ենք՝ Սփյուռքի ներուժը լիակատար չափով օգտագործելու նպատակով»,- ասել է վարչապետը: