Արմինֆո.Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությունը հայ-թուրքական սահմանին ձերբակալել է Աֆղանստանի 5 քաղաքացիների, որոնք փորձել են ապօրինաբար ներթափանցել Հայաստան:
Ինչպես հաղորդում է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը, սահմանախախտները հանձնվել են Հայաստանի իրավապահ մարմիններին: Անցկացվում են համապատասխան միջոցառումներ` միջադեպի բոլոր մանրամասները պարզելու համար: