Արմինֆո.Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը նախատեսում է Երևանի կենտրոնում իրականացնել նոր բիզնես կենտրոնի նախագիծ, որը կգտնվի ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին շենքում: Այս մասին հուլիսի 9-ին լրագրողներին հայտարարել է Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնսալո Ուրրիոլաբենտիան: Միևնույն ժամանակ, նա ձեռնպահ է մնացել ներդրումների ծավալները և շինարարության ժամկետները նշելուց:
Նրա խոսքերով, նախագիծը կավելացնի Հայաստանում արգենտինական ներդրումների ծավալը: Վերջին 20 տարիների ընթացքում հայ-արգենտինյան առևտուրը, ինչպես նշում է դիվանագետը, զրոյից հասել է 8 միլիոն դոլարի: Սակայն, ըստ նրա, հետագա համագործակցության ընդլայնման հարցում կան օբյեկտիվ խոչընդոտներ, ինչպիսիք են աշխարհագրական դիրքը, հեռավորությունը միմյանցից, ինչպես նաև ծովի բացակայությունը և սահմանափակ շուկան:
Ըստ դեսպանի, ներկայումս արգենտինական կողմը հետաքրքրված է Տավուշի մարզում ջերմողների ընդլայնման ուղղությամբ ներդրումային ծրագրերով: «Մենք հուսով ենք, որ «թավշյա» հեղափոխությունից հետո շատ արգենտինահայեր ուզում են աջակցել Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացմանը»,- նշել է դեսպանը: