Արմինֆո. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տալիս: Այդ մասին նա հաղորդել է քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցներին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել է քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցներից մեկը, Մարգարյանը չի նշել հրաժարականի պատճառը: Քաղաքապետի պարտականությունները ժամանակավորապես կկատարի փոխքաղաքապետ Կամո Արեյանը` քանի դեռ ավագանու խորհուրդն իր կազմից նոր քաղաքապետ չի ընտրել:
Սակայն, քանի որ ավագանու խորհուրդն արձակուրդում է, հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին, և չի բացառվում, որ ավագանու անդամները հավաքվեն արտահերթ նիստի` քաղաքապետի ընտրություններն ավելի շուտ կազմակերպելու համար: Տարոն Մարգարյանը 7 տարի ղեկավարել է Երևանը