Արմինֆո.Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունում մտահոգությամբ են հետևում հայ-ադրբեջանական սահմանին իրադարձությունների զարգացման դինամիկայի վերաբերյալ ստացված տեղեկատվությանը, որը չպետք է հանգեցնի իրավիճակի նոր սրման: Այս մասին ասված է հայ- ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հայտարարությունում, որը հրապարակվել է կազմակերպության կայքում:
«Վերահաստատելով հարցերի խաղաղ կարգավորման համար միջավայրի ստեղծմանն ուղղված միջոցների ձեռնարկման կարևորությունը՝ ՀԱՊԿ քարտուղարությունը համոզմունք է հայտնում, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, որը, ինչպես հաստատված 2017 թվականի ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հայտարարությունում, միջազգային հանրության համապատասխան մանդատ ունեցող միակ կառույցն է՚, - ասվում է հայտարարությունում: