Արմինֆո. Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային եւ մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, զրուցակիցները մտքեր են փոխանակել մշակութային եւ հումանիտար ոլորտներում հայ-ռուսական համագործակցության շուրջ: