Արմինֆո. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի մոտ հայտնաբերված զենքն օրինական է եղել: Այդ մասին լրագրողներին հայտնել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Նա հայտնել է, որ իրավապահները տեղեկություն են ստացել Սարգսյանի մոտ զենքի առկայության մասին, սակայն չեն իմացել՝ այն օրինական է, թե՞ ոչ: «Այդ պատճառով մենք բերման ենք ենթարկել նրան՝ ստուգելու այդ փաստը: Պարզվել է, որ զենքն օրինական է եղել, և Սարգսյանն ազատ է արձակվել»,- պարզաբանել է ոստիկանապետը:
Ըստ որում, նա հավաստիացրել է, որ ոստիկանությունը գործել է օրենքի շրջանակներում, և ինքը ոչ մեկից ոչ մի ցուցում չի ստացել:
Նշենք, որ Սաշիկ Սարգսյանը բերման էր ենթարկվել հունիսի 25-ին, սակայն մի քանի ժամ անց ազատ էր արձակվել: