Արմինֆո.ՀՀ կառավարությունը ՀՀԿ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) ընկերությանը հունիսի 28-ին կմերժի հարկային արտոնությունների տրամադրման հարցում:
Ինչպես նշում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, կառավարությունը հաստատել է իր բացասական եզրակացությունը «Հարսնաքար» ՍՊԸ-ի (հյուրանոցա-ռեստորանային համալիր է Սևանում) հայտի կապակցությամբ, կապված ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, նրանց մասերը, հումքը և նյութերը մաքսային տուրքերից ազատելու հետ:
«Հարսնաքար» ՍՊԸ կողմից ներմուծված սարքավորումները նախատեսված են օգտագործման համար ռեստորանային համալիրում, ինչը գերակա ուղղություն չի հանդիսանում կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N1118-Ն որոշման շրջանակներում», - ասված է ՀՀ կառավարության եզրակացության մեջ: