Արմինֆո.ՀՀ կառավարությունը հունիսի 27-ին արտահերթ դռնփակ նիստ է հրավիրել: Օրակարգում ընդգրկված է երկու հարց:
Առաջին հարցով նախատեսվում է քննարկել «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի ցանկը և դրանց խոշոր չափերը սահմանելու մասին» օրենքի նախագիծը:
Երկրորդ հարցը քննարկումը տեղի կունենա փակ ռեժիմով: Փաստաթուղթը կներկայացնի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: