Արմինֆո.Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը նախազգուշացնում է. ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, հանրապետության տարածքում հունիսի 27-ի ցերեկը, 28-30-ը, հուլիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 27-30-ը կբարձրանա 4-5 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևան քաղաքում հունիսի 27-ի ցերեկը, 28-30-ը, հուլիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: