Արմինֆո. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն արդեն հրաժարականի դիմում է գրել` սեփական ցանկությամբ, հաղորդում են ԶԼՄ-ները: Տեղեկությունների համաձայն, քաղաքապետն արդեն մի քանի օր աշխատանքի չի գալիս: Հաղորդվում է, որ արդեն լուծված է նաև նոր, ժամանակավոր քաղաքապետի հարցը. դա կլինի Երևանի ավագանու խորհրդի ՀՀԿ-ական անդամ, «Սինոփսիս Արմենիա՚ ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը, ում կընտրի ավագանու խորհուրդը:
Հարցին նախատեսվում է անդրադառնալ արդեն խորհրդարանական ընտրություններից հետո: Տվյալ փուլում քաղաքապետի պաշտոնի հնարավոր հավակնորդների թվում քննարկվում են առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի և կրթութայն նախարար Արայիկ Հարությունյանի թեկնածությունները:
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին մի խումբ ցուցարարներ շրջափակել էին քաղաքապետարանի շենքի մուտքը` պահանջելով Տարոն Մարգարյանի հրաժարականը և նրան քրեական պատասխանատվության ենթարկում: Բողոքի ցույցի պատճառը կիրակի հրապարակված տեսանյութ էր, որում ներկայացնում էին Տարոն Մարգարյանի գործունեության եւ հարստացման հետ կապված մի շարք մանրամասներ. մասնավորապես, 40-ամյա Տարոն Մարգարյանը, ողջ կյանքն զբաղեցնելով պետական պաշտոններ, բավականին մեծ հարստություն է կուտակել: Տեսանյութը վրդովմունք էր հարուցել քաղաքացիների շրջանում: Ցուցարարները ցրվեցին վարչապետի օգնական Արեն Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումից հետո, որի համաձայն, հաղորդման նյութերը ողջ ծավալով փոխանցվել են ԱԱԾ: «Ինչպես գիտեք, Երևան հիմնադրամի գործով հարուցված է քրեական գործ։ Գործն ընթացքի մեջ է, իսկ փոխանցված նյութերը կկցվեն գործին: Ես ու հետաքննող ողջ թիմը պատրաստ ենք ներգրավվել քր. գործում և որպես վկա կանչվել հարցաքննության՚, - նշել էր Մկրտչյանը:
Միևնույն ժամանակ, հունիսի 26-ին Երևանի ավագանու խորհրդի 3-րդ նստաշրջանի վերջին նիստը վարել է փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ում հավաստմամբ, Տարոն Մարգարյանը բացակա էր «առողջական խնդիրների՚ առնչությամբ` «հարգելի պատճառով՚:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ