Արմինֆո. Հայաստանյան ժողովրդավարությունը նոր հնարավորություն է ստացել՝ դառնալու ավելի ուժեղ և երաշխավորելու իր անշրջելիությունը: Այդ մասին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամբիոնից հայտարարել է Հանրապետական կուսակցությունից պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
«Յուրաքանչյուր հնարավորություն, միևնույն ժամանակ, նաև մարտահրավեր է: Ես իսկապես հուսով եմ, որ միասնության, հույսի և լավատեսության ալիքը, որ համակել է հասարակության լայն շերտերի, չի կասեցվի լավ չմտածված գործողություններով, որոնք մոտենում են մի կողմից օրինականության ապահովման և քաղաքական հետապնդումների նուրբ սահմանին, մյուս կողմից՝ նոր կառավարությանը հանրային լայն աջակցութուն ապահովելու և քայլերի, որոնք կարող են որակվել որպես լրատվամիջոցների ազատության ճնշում՝ մղելու ինքնագրաքննության կամ լռության՝ կրկին նուրբ սահմանին:
Հավատացած եմ, որ նոր կառավարությունը քաջ գիտակցում է, որ Հայաստանը ժողովրդավարության իր ճանապարհին հուսալի այլընտրանք չունի, որտեղ լրատվամիջոցների ազատությունն ունի անկյունաքարային նշանակություն»,- հայտարարել է նա: