Արմինֆո. Երևանի ոստիկանապետ է նշանակվել Արտակ Պողոսյանը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է ՀՀ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
Ավելի վաղ Պողոսյանն զբաղեցնում էր Երևանի փոխոստիկանապետի պաշտոնը։ Երևանի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանի պաշտոնանկությունից հետո (հունիսի 18) Պողոսյանը նշանակվել էր Երևանի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար: