Արմինֆո. Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Արցախի կառավարության մամուլի ծառայությունից, դիմումում, մասնավորապես, գրված է. «Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջները՝ խնդրում եմ Ձեզ ազատել ինձ Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնից»:
Նաև հաղորդվում է, որ Ա. Հարությունյանն իր դիմումի հիմքերը կներկայացնի այսօր, ժամը 15:00-ին տեղի ունենալիք մամուլի ասուլիսի ժամանակ: