Արմինֆո.Ստեփանակերտում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ուժային կառույցների ղեկավարների հրաժարականի պահանջով:
Ակցիայի մասնակիցներին և կազմակերպիչներին չի գոհացրել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումը, ով հայտարարել է, որ մոտ ժամանակներս հարցին ինստիտուցիոնալ լուծում կտրվի, այսինքն՝ ուժային կառույցների ոլորտում տեղի կունենան կառուցվածքային բարեփոխումներ: Սահակյանի հետ հանդիպումից հետ որոշում է կայացվել շարունակել բողոքի ակցիաները:
Նշենք, որ հունիսի 1-ին Ստեփանակերտում ծեծկռտուք է տեղի ունեցել Արցախի քաղաքացիների և ԱԱԾ հատուկջոկատայինների միջև: Ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել: Դրանից հետո Ստեփանակերտում բողոքի ակցիաներ են սկսվել՝ հանրապետության ուժային կառույցների ղեկավարների հրաժարականի պահանջով: