Արմինֆո.Արտաշատի սահմանապահ ջոկատի Սուրենավան բնակավայրի մոտ ռուսաստանցի սահմանապահները ձերբակալել են երկու անհայտ անձի, որոնք ապօրինաբար հատել են պետական սահմանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանում Ռուսսատանի ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, սահմանախախտներն օրենքով սահմանված կարգով հանձնվել են Հայաստանի իրավապահ մարմիններին: Անցկացվում են անհրաժեշտ միջոցառումներ տեղի ունեցածի բոլոր հանգամաննքերը պարզելոը համար: