Արմինֆո. Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ջանքերի շարունակմանը: Այդ մասին մայիսի 28-ին Երևանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը:
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ուժի գործադրումը չի կարող հարցի լուծում լինել: Ոչ ստատուս քվոն, ոչ ուժը ընդունելի չեն: Անհրաժեշտ է պրագմատիկ և կրետիվ մոտեցում ցուցաբերել: Մենք ուշադրությամբ հետևում ենք իրադարձություններին և սատարում ցանկացած նախաձեռնություն, որը թույլ կտա առաջ մղել հարցի լուծումը, կստեղծի խաղաղություն և կայունություն տարածաշրջանում»,- ընդգծել է նախարարը: