Արմինֆո. Beeline-ը և Եվրոպական իրավաբանական ծառայությունը հայտարարում են «Իրավաբան 24» բացառիկ ծառայության վաճառքի մեկնարկի մասին, որի շնորհիվ Beeline-ի հաճախորդները կարող են ստանալ բարձրակարգ խորհրդատվություն իրավաբանական հարցերով։
Ինչպես տեղեկացրել է Ընկերության մամուլի ծառայությունը, համեմատաբար ցածր բաժանորդավճարի դիմաց հաճախորդները կարող են միանալ «Իրավաբան 24» սակագնային պլաններից որևէ մեկին և ստանալ շուրջօրյա իրավաբանական խորհրդատվություն ու այլ իրավաբանական ծառայություններ՝ կախված սակագնային պլանից։
«Մեր նպատակն է ստեղծել պարզ և հարմար պայմաններ մեր բաժանորդների համար` ոչ միայն հեռահաղորդակցության, այլ նաև այլ ոլորտներում։ Beeline-ը ձգտում է միշտ օգնել իր հաճախորդներին, և մենք վստահ ենք, որ պրոֆեսիոնալ իրավաբանների հետ համագործակցության շնորհիվ կարող ենք իրավաբանական ծառայությունները հասանելի դարձնել նրանց համար», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Իրավաբան 24» ծառայությունը տրամադրվում է Եվրոպական իրավաբանական ծառայության հետ համագործակցությամբ և առաջարկում է առավել պահանջված ծառայություններ. «բանավոր իրավաբանական խորհրդատվություն», «վստահի՛ր բանակցություններն իրավաբանին», «տիպային փաստաթղթերի և դրանց լրացնելու հետ կապված խորհուրդների տրամադրում» և «գրավոր խորհրդատվություն»։ Բոլոր ցանկացողները կարող են ձեռք բերել ծառայությունը Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներում։ Բաժանորդավճարը կազմում է 3.000-ից 25.000 դրամ։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում։
Նշենք, որ «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: