Արմինֆո.Մայիսի 17-ին ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի ներկայացուցիչների պալատը միաձայն՝ Սումգայիթ քաղաքի հայ բնակչության կոտորածի 30–րդ տարելիցի կապակցությամբ բանաձև է ընդունել։
Ինչպես տեղեկացրել է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, բանաձևում, մասնավորապես, նշվում է, որ Ռոդ Այլենդ նահանգի Ներկայացուցիչների պալատը ոգեկոչում է Սումգայիթի ողբերգական իրադարձությունների 30-րդ տարելիցը, ինչպես նաև ողջունում է Արցախի Հանրապետության ձգտումը՝ ի հեճուկս Ադրբեջանի ագրեսիային, շարունակել իր ժողովրդավարական ուղին և զարգանալ որպես միջազգային հանրության վստահելի անդամ։
Փաստաթղթում նաև նշվում է, որ նահանգի պետքարտուղարը լիազորվում է բանաձևի վավերացված պատճենները փոխանցել ԱՄՆ Նախագահին, Ռոդ Այլենդի Կոնգրեսին և ԱՄՆ Պետդեպարտամենտին։ Բանաձևի ամբողջական տեքստը հասանելի է հետևյալ հղումով՝ http://webserver.rilin.state.ri.us/BillText18/HouseText18/H8211.pdf .