Արմինֆո. Իսրայելի կրթության նախարար Նաֆտալի Բենետը դիմել է Քնեսետին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու առաջարկով, հաղորդում է «The Times of Israel»-ը:
«Ես դիմել եմ Քնեսետի խոսնակին` Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումն Իսրայելի կողմից արտոնելու համար», - հայտարարել է Բենետը: Նա նաև սխալ է համարել 2016 թվականին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ համաձայնագրի ստորագրումը, հավելելով, որ ինքը դեմ է քվեարկել այդ «ամոթալի համաձայնագրին»:
Նախարարն Իսրայելի քաղաքացիներին առաջարկել է հրաժարվել Թուրքիա ուղևորություններից, ինչպես նաեւ վարչապետին խնդրել է կառավարությունում քննարկել Սիրիայում քրդական փոքրամասնության իրավունքների ճանաչումը: