Արմինֆո.Փարիզում ընթանում է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ:
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, հանդիպմանը մասնակցում է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Հանդիպման օրակարգում հայ-ադրբեջանական հակամարտությանը և Հայաստանում իրավիճակին առնչվող հարցերն են: