Արմինֆո. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լոնդոն կատարած պաշտոնական այցի ընթացքում անդրադարձավ Հայաստանի հետ հարաբերություններին:
«Թուրքիան աջակցում է բոլոր ջանքերը, որոնք ուղղված են ամուր խաղաղությանը, զարգացմանը և բարգավաճմանը Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Միակ երկիրը, որը շեղվում է այդ դրական պատկերից, Հայաստանն է: Մենք սպասում ենք այն օրվան, երբ Հայաստանի ղեկավարությունը ցույց կտա ողջամիտ մոտեցում», - հայտարարել է Էրդողանը Միջազգային հարաբերությունների Թագավորական Chatham House ինստիտուտում իր ելույթի ժամանակ, անդրադառնալով Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին, հաղորդում է Անադոլուն: