Արմինֆո. Հայաստանի իրադարձությունները, որտեղ երիտասարդությունն օլիգարխների դեմ պայքարի առաջին շարքերում էր, բողոքի մեծ տրամադրություն են ստեղծել Վրաստանում, որն անպայման կշարունակվի:
«Ռուսթավի 2՚ հեռուստաալիքի եթերից այդ մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին` մեկնաբանելով երիտասարդության բողոքի երկօրյա գործողությունները Թբիլիսիում, որը հանդես է գալիս թմրանյութերին առնչվող քաղաքականության ազատականացման օգտին: Սահակաշվիլու ասելով, Վրաստանի երիտասարդության բողոքը հարուցված է ավելի խորը քայքայիչ գործընթացներով, որոնք ծագել են միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ոչ պաշտոնական կառավարման շնորհիվ:
«Այսօր Վրաստանում տիրում է աղետալի գործազրկություն, հատկապես` երիտասարդության շրջանում, բազմաթիվ այլ սոցիալական խնդիրներ կան, որոնք չեն լուծվում օլիգարխ Իվանիշիլիի ոչ պաշտոնական կառավարման պայմաններում՚, - հայտարարել է Սահակաշվիլին:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք իր պատասխանատվությունը չի տեսնում իրական ընդդիմության փաստացի ոչնչացման համար, ինչն էլ նպաստել է Իվանիշիլիի և նրա թիմի իշխանության գալուն, նախկին նախագահը հայտարարել է, որ իշխանատվությունը տեղի է ունեցել նաև իր անձնական սխալների պատճառով: «Ասեմ ավելին, հենց իմ այդ սխալների պատճառով ես մտադիր եմ վերադառնալ Վարստան և շտկել դրանք՚, - հայտարարել է Սահակաշվիլին, հավելելով, որ Հայաստանի իրադարձությունները, որտեղ երիտասարդությունն օլիգարխների դեմ պայքարի առաջին շարքերում էր, բողոքի մեծ տրամադրություն են ստեղծել Վրաստանում:
Հիշեցնենք, որ Վրաստանում Սահակաշվիլիի նկատմամբ մի քանի քրեական գործ է հարուցվել: