Արմինֆո. Հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանին և ըդնունել է Հայաստան այցելելու հրավերը: Այդ մասին «Ֆեյսբուքի իր էջում հաղորդել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հենց նոր հեռախոսազրույց ունեցա հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի հետ: Նա ասաց, որ պատրաստ է աջակցել Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու եւ զարգացնելու հարցում: Պարոն Աճեմօղլուն ընդունեց Հայաստան այցելելու իմ հրավերը: Այցի ժամկետները կճշտվեն առաջիկայում՚, - գրել է վարչապետը:
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Դարոն Աջեմօղլուն (Տարոն Աճեմյան) «Ինչո՞ւ են ազգերը ձախողվում. հզորության, բարգավաճման և աղքատության ակունքները» (Why Nations Fail: The Origins of Power, Prosperity, and Poverty) գրքի համահեղինակն է եւ աշխարհում ամենաշատը մեջբերվող 10 տնտեսագետներից մեկը` ըստ IDEAS/RePec տնտեսական հետազոտությունների կենտրոնի կազմած վարկանիշային աղյուսակի: