Արմինֆո. «Ելք» դաշինքից պատգամավոր Լենա Նազարյանը նոր կառավարության կազմում չի ընդգրկվի : Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է նա:
«Սիրելիներս, շնորհակալ եմ, որ ինձ խրախուսում եք լինել կառավարության անդամ: Բայց այս փուլում ես որոշել եմ մնալ Ազգային ժողովում, որտեղ դեռ ասելիք ունեմ: Ինչ վերաբերում է այն մտահոգությանը, որ կառավարությունում որոշում կայացնողների պաշտոններում քիչ են կանայք, ապա, այո, մեզ էլ է դա մտահոգում: Բայց խնդիրն այն է, որ փոփոխությունների ձգտող կանայք պետք է ոչ թե անընդհատ խոսեն այս 4խնդրի մասին, այլ ԼԻՆԵՆ խնդրի լուծումը: Իմ փորձից եմ ասում: Շնորհավորում եմ իմ թիմի անդամներին նշանակումների կապակցությամբ: Բարի երթ բոլորին! Կհանդիպենք ԱԺ-ում»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ նա նշանակվելու էր բնապահպանության նախարար: