Արմինֆո.Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նախօրեին մերժել է «Սասնա ծռերի» խմբի 11 անդամի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը:
Նիստն ընթացել է լարված մթնոլորտում: Չնայած փաստաբանների միջնորդությանը, դատարանը՝ դատավոր Արշակ Վարդևանյանի նախագահությամբ, մերժել է Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի և Թորոս Թորոսյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը:
Դատարանի որոշումը հրապարակելուց հետո փաստաբանները ցուցադրաբար լքել են նիստերի դահլիճը, իսկ «Սասնա ծռերի» տասնյակ կողմնակիցներ, ի նշան բողոքի, փակել են Արշակունյաց պողատայում տրանսպորտի երթևեկությունը՝ պահանջելով ազատ արձակել խմբի անդամներին: Հաջորդ նիստը նշանակված է մայիսի 18-ին: