Արմինֆո. Հայազտանի բնակչության ճնշող մեծամասնությունը դրական է գնահատում փողոցների փակումը որպես պայքարի մեթոդ: Այս մասին մայիսի 11-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Gallup միջազգային ասոցիացիայի տնօրեն Արամ Նավասարդյանը, ներկայացնելով մայիսի 4-ից 9-ը անցկացված`«Թավշյա հեղափոխությունը ցուցանիշներով» խորագրով հարցման արդյունքները:
Այսպես, հարցվողների 87.1% -ը դրական է գնահատում փողոցների և խաչմերուկների փակումը, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեղաշարժի խոչընդոտումը, 8.7% -ը դա գնահատում է բացասական, իսկ 4.25-ը դժվարացել է պատասխանել:
Միևնույն ժամանակ, հարցվածների 97% -ի համար ընդունելի է իշխանափոխության այս մեթոդը:
Միևնույն ժամանակ, հարցվածների 76.1% -ը դրական է գնահատել բողոքի ակցիաներում մասնակիցների վարքագիծը, 22.2% -ը`ավելի շուտ դրական, 1%-ը`ավելի շուտ բավական, իսկ 0.2%-ը` բացասական, իսկ 04% -ը դժվարացել է պատասխանել:
Հատկանշական է, որ հարցվածների 21.4% -ը լիովին դրական է գնահատել ոստիկանության աշխատանքն այդ օրերին, 48.7% -ը`ավելի շուտ դրական, 14%-ը`ավելի շուտ բացասական, 11.5%-ը`բացասական, իսկ 4,4% -ը դժվարացել է պատասխանել:
Հարցվածների 90.8% -ը դրական է գնահատում Նիկոլ Փաշինյանի նոր կերպարը, և միայն 3.6% -ն է գնահատում բացասական, իսկ 5.7%-ը դժվարացել է պատասխանել:
Միևնույն ժամանակ, հարցվածների 74.4% -ը բացասական է գնահատել Հայաստանի Հանրապետական կուսակցության վարքագիծը բողոքների օրերին, 19,7% -ը`դրական, իսկ 5,9% -ը դժվարացել է պատասխանել:
Հեռախոսային հարցմանը մասնակցել է 809 մարդ, այդ թվում`33%-ը Երևանում, իսկ 67%-ը Հայաստանի մարզերից: Հարցման անճշտությունը կազմում է 3,5%: