Արմինֆո. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մտադիր չէ հրաժարական տալ՝ չնայած ընդդիմության պահանջին: Այդ մասին Մարգարյանը հայտարարել է կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
«Մեր օրակարգում նման հարց չկա, մենք շարունակում ենք մեր բնական, ամենօրյա գործունեությունը: Տեղական ինքնակառավարումը քաղաքական ինստիտուտ չէ»,- նշել է Մարգարյանը:
Նշենք, որ այս օրերին Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ բողոքի ակցիաներ են ընթանում՝ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով:
Հիշեցնենք, որ ընդամենը մեկ տարի առաջ Մարգարյանը Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվել էր ձայների 76%-ով: