Արմինֆո.Նիկոլ Փաշինյանը կթողնի վարչապետի պաշտոնը, եթե կորցնի ժողովրդի աջակցությունը: Այդ մասին նա հայտարարել է մայիսի 11-ին կառավարության նիստից հետո:
Փաշինյանի խոսքով, քանի դեռ ինքը վայելում է հանրային աջակցություն, իր աշխատանքին խոչընդոտ չէ նույնիսկ խորհրդարանական ընդդիմադիր մեծամասնությունը՝ ի դեմս ՀՀԿ-ի, ինչի մասին նախօրեին տագնապով հայտարարեց Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ նշելով, որ կառավարության ղեկավարի կարգավիճակով նա չի կարողանա օգտագործել խորհրդարանական մեծամասնության վրա հասարակական ճնշման ռեսուրսը: «Քանի դեռ մենք ունենք հանրային աջակցույթուն, այն ամբողջությամբ կօգտագործվի երկրի զարգացման համար, իսկ երբ այն չի լինի, այդ պահից կդադարեցնեմ իմ լիազորությունները վարչապետի պաշտոնում»,- ասել է Փաշինյանը:
Նրա խոսքով, ներկայուս շարունակվում են նոր կառավարության ձևավորման շուրջ խորհրդակցությունները: Նա ևս մեկ անգամ հիշեցրել է, որ Հայաստանի նախարարների կաբինետը լինելու է «համաձայնության կառավարություն»: «Մենք պետք է գտնենք լավագույն կադրային լուծումներ: Տվյալ պահին կարող եմ ասել, որ «Ծառուկյան» դաշինքը ներառվելու է Նախարարների կաբինետի կազմում, իսկ ՀՅԴ ներկայացուցիչների հետ դեռևս ընթանում են քննարկումներ»,- ասել է նա: