Արմինֆո. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ նշանակվել են ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության ղեկավարները:
Ըստ նախագահի մամլո ծառայության, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար է նշանակվել Արթուր Վանեցյանը: Նախագահի մեկ այլ հրամանագրով Վալերի Օսիպյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ: