Արմինֆո. Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կդառնա ՀՀ ոստիկանության պետ: Այս մասին իր Facebook-ի էջում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ որոշումը խորհրդանշական է: «Բողոքի ցույցերի ընթացքում ես և Վալերի Օսիպյանը գտնվում էինք փշալարերի տարբեր կողմերում: Այս նշանակումը խորհրդանշելու է, որ բոլորն այլևս միևնույն կողմում են և փշալարերի կուլտուրան պետք է վերացվի»,-ասել է Փաշինյանը:
Նա հույս է հայտնել, որ Վալերի Օսիպյանը կարդարացնի Հայաստանի քաղաքացիների ակնկալիքները: «Այսօր ոստիկանությունից շատ բան է կախված: Ոստիկանությունից կախված են իրավակարգը, օրինականությունը, քաղաքացու ինքնազգացողույունը եւ ես շատ հստակ խնդիներ եմ դրել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է իրենց զգան վստահ, պաշտպանված, եւ որեւէ բան չպետք է սպառնա նրանց այս զգացողությանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: