Արմինֆո. «Ես ուրախ եմ, որ Հայաստանը ցույց տվեց, որ մեզ մոտ կարող են տեղի ունենալ դրամատիկական և մեծ փոփոխություններ, որոնք մարդիկ անվանում են հեղափոխություն: Սակայն, ամենագլխավորն այն է, որ ամեն ինչ տեղի ունեցավ օրենքի շրջանակում և սահմանադրությանը համապատասխան՚, - հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ:
«Մենք աշխարհին ցույց տվեցինք, որ նույնիսկ հայկական հեղափոխությունն ուրիշ է: Այն քաղաքակիրթ էր, օրենքի և սահմանադրության շրջանակում: Ես շատ գոհ եմ դրանից և հպարտանում եմ՚, - նշել է նախագահը:
Անդրադառնակով Հայաստանում ստեղծված իրավիճակին և դրա հնարավոր լուծումներին` Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ երկրի նախագահի դերը կառավարության բոլոր լավ նախաձեռնությունները պաշտպանելն է: «Ես պատրաստ եմ լուծումներ գտնել կառավարության հետ համատեղ: Նախագահը կարող է խրախուսել և լուծումներ առաջարկել կառավարությանը՚, - հայտարարել է Հայաստանի նախագահը: