Արմինֆո.ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: «Զանգվածային բողոքների եւ քաղաքական ցնցումների շրջանից Հայաստանը դուրս եկավ` ձեռք բերելով նոր կառավարություն և ապագայի նոր հույսեր:
Ու թեեւ Հայաստանի առջեւ դեռ բազմաթիվ վտանգներ ու մարտահրավերներ կան, այս խաղաղ հեղափոխությունը Հայաստանին հնարավորություն է տալիս գործի դնել իր մարդկանց բոլոր տաղանդներն ու նախանշել նոր հեռանկարային գիծ: Ես շարունակելու եմ Կոնգրեսում անել հնարավորինը` որպեսզի Հայաստանին օգնեմ հաջողության հասնել իր հիանալի բարեփոխումների իրագործման ճանապարհին», - գրել է Շիֆը «Ֆեյսբուքի՚ իր էջում: