Արմինֆո. Հայրենադարձությունը պետք է դառնա Հայաստանի օրակարգի հիմնական հարցերից մեկը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նախօրեին Արցախում կայացած մամուլի ասուլիսում:
Վարչապետի համոզմամբ, հենց հայրենադարձությունն է սփյուռքի ամենամեծ աջակցությունը: Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է այն դիրքորոշումը, որ Հայաստանի գոյության բարձրագույն իմաստը հայության մարդկային, ֆինանսական, տնտեսական, մտավոր, մշակութային ներուժի հիմնական մասը սեփական տարածքում կենտրոնացնելն է և այդ ներուժի անվտանգությունն ու բնականոն զարգացումն ապահովելը: Նրա համոզմամբ, այդ հայեցակարգի իրականացումը հնարավոր է համայն հայության ջանքերով: «Ես սա համարում եմ այն ազգային գաղափարախոսության հենքը, որի մասին մենք մեր անկախությունից ի վեր այդքան խոսում ենք: Ես հույս ունեմ, որ այս գաղափարը ի վերջո կձևակերպվի որպես հայ ժողովրդի ազգային գաղափարախոսություն»,- եզրափակել է Հայաստանի վարչապետը: