Արմինֆո. Հայաստանում տեղի է ունեցել պատմական իրադարձություն: Հայաստանում վարչապետի ընտրությանն այդպես է արձագանքել ԳԴՀ ԱԳՆ Արևելյան եվրոպայի, Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների գծով լիազոր ներկայացուցիչ Անդրեաս Պեշկեն:
«Բողոքի խաղաղ ցույցերից հետո այսօր խորհրդարանը քվեարկել է Նիկոլ Փաշինյանի օգտին` որպես Հայաստանի նոր վարչապետ: Նրան մեծ աշխատանք է սպասում, քանի որ մարդիկ լի են հույսերով և ակնկալիքներով՚, - գրել է Պեշկեն «Թուիթերի՚ իր էջում: