Արմինֆո. Հիմք ընդունելով Ազգային ժողովի 2018 թվականի մայիսի 8-ի՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու վերաբերյալ որոշումը՝ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, ՀՀ նախագահի նստավայրում այսօր կայացել է երկրի նախագահի և նորընտիր վարչապետի առաջին հանդիպումը: