Արմինֆո.Ազգային ժողովում մանդատների մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն իրեն հայտարարել է ընդդիմություն: Այդ մասին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը:
Նրա ասելով, կուսակցության ներկայացուցիչները նոր կառավարությանն կազմում չեն ընդգրկկվի: «Մենք գաղափարախոսություն, սկզբունքներ ունեցող կուսակցություն ենք և չենք կարող մտնել կառավարություն` լինելով ընդդիմություն՚, - հայտարարել է փոխխոսնակը: Շարմազանովը ՀՀԿ աշխատանքի հիմնական նպատակը համարում է Հայաստանի և Ղարաբաղի, երկրի ազգային և պետական շահերի անվտանգությունը: