Արմինֆո. Հայաստանի ժողովուրդը ցնծությամբ ընդունեց վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելու լուրը: Երևանի Հանրապետության հրապարակում հավաքված հազարավոր մարդիկ երգում ու պարում են` վանկարկելով. «Նիկոլ վարչապետ, հաղթանակ՚: Վարորդներն ի նշան հաղթանակի միացրել են մեքենաների ազդանշանները: Համատարած ցնծություն է:
Այսօր ԱԺ հատուկ նիստում Հայաստանի վարչապետ է ընտրվել Նիկոլ Փաշինյանը, ում օգտին քվեարկել է 59 պատգամավոր, «դեմ՚ քվեարկել է 42-ը: Քվեարկությանը ներկա է եղել 105 պատգամավորներից 101-ը: Հայաստանի նորընտիր վարչապետը 15 օրվա ընթացքում Հայաստանի նախագահին պետք է ներկայացնի կառավարության պաշտոնների թեկնածուներին: