Արմինֆո. Այն, ինչ տեղի ունեցավ այս օրերին Հայաստանում, բարձրացրել է երկրի միջազգային վարկանիշը: Այդ մասին Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց անմիջապես հետո հայտարարել է հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը, ով ներկա է գտնվել ԱԺ նիստին:
Նա շնորհավորել է հայ ժողովրդին հաղթանակի կապակցությամբ՝ հայտարարելով, որ դա ճանապարհի սկիզբն է միայն, և անհրաժեշտ է շատ աշխատել նոր, զարագացած պետություն կառուցելու համար: